Մենք կկազմակերպենք

Ձեր միջոցառումը
img

Գաղտնիք չէ, որ բոլոր մարդիկ ցանկանում են՝ իրենց աշխատանքը, ըստ արժանվույնս, վարձատրվի։ Սակայն սա ամենևին էլ նրանց միակ ցանկությունը չէ, քանի որ մարդիկ ունեն որոշակի այլ սպասումներ այն ընկերություններից, որտեղ աշխատում են։

Իրականությունը կայանում է նրանում, որ մարդիկ ակնկալում են հետաքրքիր աշխատանք, մեծ հնարավորություններ, օգտակար փորձառություն, շփում ընկերության ղեկավարների և մյուս աշխատակիցների հետ։

Իսկ աշխատակիցների հետ շփման լավագույն միջոցներից մեկը միջոցառումն է, քանի որ միջոցառումների ժամանակ էմոցիոնալ ազդեցությունը աշխատակիցների վրա ավելի ուժեղ է, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել հավատարիմ և ամուր կապ ընկերության բոլոր անդամների միջև։

Բոլոր ընկերությունների ղեկավարներն էլ անկասկած հասկանում են, որ աշխատանքի արդյունքը շատ հաճախ կախված է նրանից, թե արդյո՞ք աշխատողները միասնական թիմ են հանդիսանում, թե՞ ոչ։

Իսկ աշխատողների միասնական լինելը կախված է նրանց միջանձնային հարաբերություններից։ Չէ որ, ցանկացած կոլեկտիվ կազմված է մեկ ընդհանուր նպատակի համար համախմբված մարդկանցից, գիտակցում են նրանք այս փաստը, թե ոչ։


Միջոցառումը կարող է դառնալ մարքեթինգային հզոր գործիք ընկերության ապրանքը կամ ծառայությունը վաճառելու համար, քանի որ այն նաև շփում է հաճախորդների և գործընկերների հետ։ Չէ որ միջոցառումը միայն հյուրերին զվարճացնելը չէ։ Այն ունի պատմություն, տրամաբանություն և ամենակարևորը նպատակ։

Մնում է միայն ճիշտ ընտրել միջոցառման տեսակը և ինչ ազդեցություն ենք ուզում ունենալ տվյալ միջոցառումը կազմակերպելուց հետո ։

Միջոցառումների հիմնական տեսակները, որոնց միջոցով կարելի է ցանկալի արդյունքի հասնել, ինչպես աշխատակիցների, այնպես էլ գործընկերների և հաճախորդների հետ շփման գործում հետևյալն են.

  • Թիմբիլդինգ
  • Սեմինարներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Թեմատիկ միջոցառումներ
  • Համերգներ

 

ՄԵՆՔ

Իրականացնում ենք խելառ մտքերը