• +374 11 62 11 62
  • info@liferocks.am
  • Երկ-շաբ: 09:10 - 18:30

Event –ը՝ որպես հաճախորդներին և աշխատակիցներին «սիրահետելու» միջոց։

Մարդիկ կմոռանան, թե դուք ինչ եք ասել, կմոռանան, թե դուք ինչ եք արել, բայց երբեք չեն մոռանա այն, ինչ դուք ստիպել եք նրանց զգալ:

                                                                                                                                                            Մայա Էնջելոու

Բոլոր միջոցառումներն ունեն 2 նպատակ՝ էմոցիոնալ ներգրավածության շնորհիվ  դրդել մարդկանց որևէ գործողության միջոցառման ընթացքում կամ դրանից հետո կամ էլ՝ փոխել մարդկանց կարծիքը որևէ բանի նկատմամբ։

Ընկերությունները կազմակերպում են միջոցառումներ, որպեսզի մարդկանց անհրաժեշտ խմբի մոտ առաջացնեն անհրաժեշտ էմոցիաներ, կապված ընկերության, որոշակի արտադրանքի, բրենդի կամ այնտեղ աշխատող մարդկանց հետ։

Ընկերությունները հաճախ որպես մարքեթինգային քայլ ընտրում են միջոցառումները, քանի որ մասնակցի էմոցիոնալ ներգրավածությունն երկարաժամկետ արդյունք է ունենում և թույլ է տալիս ընկերություններին պահել ներկա հաճախորդների և աշխատակիցների լոյալությունը, ինչպես նաև ձեռք բերել նոր հաճախորդներ։

Միջոցառումները հաճախորդենրին և աշխատակիցներին ընկերության կամ բրենդի մշակույթի մեջ ներգրավելու իդեալական  տարբերակ է։ Ընկերությունը ոչ ֆորմալ կերպով հյուրերին ներկայացնում է իր պատմությունն ու արժեքները, ցուցադրում է  ընկերության հնարավորությունները, ապագա պլանները և արդեն իսկ կատարած աշխատանքը։

Կորպորատիվ Միջոցառումների Հիմնական Ֆորմատները

  • Ընկերության ծննդյան օր
  • Կորպորատիվ ամանորյա միջոցառում
  • Կորպորատիվ «քաղաքից դուրս»
  • Քաղաքից դուրս անցկացվող ժողով/հանդիպում աշխատակիցների/գործընկերների հետ
  • Հանդիսավոր արարողություն (մրցանակների հանձնում)
  • Թեստ-դրայվ
  • Նոր պրոդուկտի պրեզենտացիա
  • Թիմբիլդինգ

About Post Author

admin

Leave a Comment

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *